Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«ՀՀ քաղաքացիները այն լավագույն երաշխիքն են, որ այս երկրում երբեք այլևս բռնապետություն չի լինի: Եվ եթե մի օր հայտնվի նման ցանկություն ունեցող իշխանություն, հենց այդ քաղաքացիները նորից հեղափոխություն կանեն և այդ իշխանությանը կսրբեն կտանեն»,- քաղաքացիներին հղված իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Նրա խոսքով` ընդդիմադիրները որևէ կերպ չէին խանգարում Սերժ Սարգսյանին բռնապետություն հաստատել:
Պատգամավորը մեր հայրենակիցներին բացատրեց, թե ինչ վիճակում ենք մենք հայտնվել:
Մանրամասները՝ տեսանյութում: