Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00

Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

«Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը և շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում  նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարևոր է ներկա իրավիճակում։

Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝

 

  • Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում
  • Օգտվել QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը և, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։
  • Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով
  • Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ։
  • Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ
  • Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, և գործարքներ իրականացնել
  • Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի։
  • Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ)
  • Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից
  • Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով
  • Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում
  • Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ

Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը ։

#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռահար նույնականացում։

«Մենք դեռևս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է,  ժամանակի հրամայականն է և մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու և անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաև անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», – տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` ևս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձևաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։

IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Բանկի հաճախորդներն արդեն տևական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։ «Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ Idram հավելվածի և idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։  Ես վստահորեն և հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձևաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, և մեր հաճախորդներին Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ ևս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետևել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։

IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։

IDRAM-Ն ՈՒ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում