ԱՄՆ-ն Իտալիային կփոխանցի 100 մլն դոլարի չափով բժշկական օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում: Այս մասին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանն ունեցած իր ելույթում:
Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ավելի վաղ հեռախոսային խոսակցություն է ունեցել Իտալիայի վարչապետի հետ: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ն ունի Իտալիայի համար անհրաժեշտ բժշկական արտադրանք, որը պատրաստ է փոխանցել:
Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 786 հազարից ավելի է, մահերի թիվը կազմում է 37 հազար 832: Ապաքինվել է 165 հազար 874 մարդ: Իտալիայում վարակվածների թիվը 101 հազարից ավելին է: Մահացել է 11 հազար 591 մարդ: