Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Զանգերը չեն լսվելու. առաջարկում եմ չմանիպուլացնել»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
Պատգամավորն անդրադարձավ իր տված հարցազրույցներից մեկին, որի մանիպուլացված վերնագիրը առողջապահության նախարարը ծաղրի առարկա է դարձրել. «Մի փոքրիկ справочка նախարարի ու մնացած մարդկանց համար, ովքեր չեն հասկանում: Պարոն նախարար, եթե ես փորձեմ ձեր բոլոր սխալները մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, կամ այստեղից հայտնել, հետևանքները ձեզ հաստատ հաճույք չեն պատճառի»:
Նրա խոսքով` եթե առողջապահության նախարարը ֆեյսբուքյան չարաճճիությունների փոխարեն գործով զբաղված լիներ, մենք այս նախագծի կարիքը չէինք ունենա:
Մանրամասները՝ տեսանյութում: