Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
«Եթե մեր կառավարությունը վերահսկողության խնդիր ունենար, վաղուց արած կլիներ: Սա այն իշխանությունն է, որը ապահովում է քաղաքացիների լիակատար ազատությունները»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:
Նա կրկին հիշեցրեց, որ այժմ արտակարգ իրավիճակ է ամբողջ աշխարհում. «Այս նախագծով, այո, կփրկվեն կյանքեր, կկանխվի վարակի տարածումը, և մենք պետք է ձեռնարկենք արտակարգ միջոցներ մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը փրկելու համար»:
Պատգամավորի խոսքով` օրինագիծը բացառապես ժամանակ շահելու մասին է:
Մանրամասները՝ տեսանյութում: