Այսօր՝ մարտի 31-ին, Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
ԻՆչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը` նախագիծը աղմուկ է բարձրացրել և սոցցանցերում, և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների շրջանում ևս կային տարակարծություններ:
«Մարդու իրավունքների սահմանափակումը և այս աստիճան միջամտությունը անթույլատրելի է: Պետք է հստակեցնենք, որ մարդու իրավունքների սահմանափակումը կարող է տեղի ունենալ, երբ ֆիքսված է հստակ ժամկետը, և երբ արձանագրում ենք դրա նպատակը, ինչը նախագծի առաջնային հիմնավորումներում արտացոլված չէր»,- նշեց նա և հավելեց, որ նախագծում կատարվել են փոփոխություններ` մասնավորապես նախագծից հանվել է հեռախոսազանգի սկզբի և ավարտի ֆիքսումը:
Պատգամավորի խոսքով` օրինագիծը խնդրահարույց է. «Սակայն հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: