Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հակակշիռները շատ-շատ են․ Չարաշահումներ տեղի չեն ունենա, հավաքագրվելու են միայն կոնկրետ խմբի վերդիկտ տվյալներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 24 դեմ և 1 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այսպիսով հնարավորություն է տրվում հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունը սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցնելու մասին տվյալների մասին:

Փաթեթով մասնավորապես առաջարկվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու համար այդ անձի հետ հեռախոսով շփված անձանց շրջանակը բացահայտելու մեխանիզմ ներդնել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում նախագիծը ենթարկվել է ուսումնասիրության հրատապության կարգով:

ՄԻՊ-ը գտել է, որ իհարկե, պետությունն ունի հնարավորություն Հայաստանի Սահմանադրությամբ, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու Հայաստանի վավերացրած միջազգային մյուս պայմանագրերով նախատեսված շրջանակներում սահմանափակելու առանձին իրավունքներ: Դա հնարավոր է անել օրենքով և կոնկրետ իրավաչափ նպատակների համար: Ընդ որում, սահմանափակումներ նպաստող օրենքները պետք է լինեն հստակ, դրանք պետք է բացառեն կամայական մեկնաբանության հնարավորություն տվող որևէ դրույթ: Ընդ որում, իրավաչափ նպատակի համար գործադրվող սահմանափակումները պետք է հասցվեն հնարավորինս նվազագույնի: Այս պահանջն ավելի խիստ է կիրառվում այն դեպքերի նկատմամբ, երբ խոսքը ոչ թե գործունեության առանձին տեսակների ու կատեգորիայի անձանց նկատմամբ կիրառվող, այլ համընդհանուր, համապետական սահմանափակումների մասին է:

Նախագծի շուրջ լուրջ մտահոգույթուններ ունեն իրավապաշտպանները։ Նրանց պնդումներով ժողովրդավարական երկրներում անձնական տվյալների նման հասանելիությունը, միջամտությունը մարդու անձնական տվյալներին: Նրանց խոսքով փոփոխությունը չի համապատասխանում մարդու իրավունքի չափանիշին և չի կարող դրա հիմքում դրված լինել իշխանության նկատմամբ վստահությունը։ Եվ որ այս օրենքով ընկնում է իշխանության նկատմամբ վստահությունը։

Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով, սակայն, օրենքում կատարված փոփոխությունները, առաջարկվող նախագիծը մտահոգիչ չի համարում․«Եթե հակակշիռներ չլինեն, ռիսկ միշտ էլ կա, բայց հաշվի առեք, որ տեղեկության բովանդակությունը չի հավաքվում, այլ միայն վերդիկտ տվյալները։ Եթե անձնական տվյալից անուն-ազգանունը վերացնենք, ապա ոչինչ չի փոխվում։ Այսինքն ոչ թե կոնկրետ անձի վերաբերյալ տվյալներ են հավաքվում, այլ զուտ վերդիկտ տվյալներ, որպեսզի որոծակի մոդելավորում իրականացվի որոշակի ռիսկային գոտիների վերաբերյալ։ Այո, մեծ հաշվով անձնական տեղեկություններ են հավաքվում, բայց նաև հակակշիռներ են սահմանվում, որպեսզի չարաշահումներ տեղի չունենան և օրենքը խստորեն կիրառվի այն նպատակով, որի համար նախագծվել է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ այդ հակակշիռները շատ-շատ են և մնում է, որ օրենքը ճիշտ կիրառվի․ «Իհարկե կան նաև որոշակի շտկումների անհրաժեշտություն։ Մասնավորապես արդյոք պետք է օրենքով սահմանվի երրորդ կողմը որն է, թե դա արվի կառավարության որոշմամբ։ Կարծում եմ, որ ճիշտը կառավարության որոշումն է, որպեսզի օրենքը անընդհատ չփոփոխվի, քանի որ այն մեկ օրվա համար չի գրվել։ Քննարկում կա նաև, թե անձնական տվյալը արտակարգ դրությունից հետո 30 օր պահելը շատ է, պետք է նվազել։ Այո, գուցե նման շտկումների անհրաժեշտություն կա։ Շատ մեծ շտկման, հստակեցման կարիք կա մեկուսացման հետ կապված։ Ի վերջո պետք է հասկանալ մեկուսացումը ինչ է, քանի որ ըստ մարդու իրավունքների սկզբունքների դա ազատազրկում է։ Բնական է, վարչաիրավական նպատակով է, բայց կարծես թե մենք օրենքով սահմանված դա չունենք։ Պետք է հստակեցվի՝ մեկուսացումը մարդուն ազատությունից զրկել է, թե ոչ, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ չարաշահումներ չկան այստեղ, այս կառուցակարգում։ Կարևոր է, որ ամեն ինչ իրականացվի վարչարարության կառուցակարգի ներքո»,-ընդգծեց Ղազարյանը։

Իրավաբանը ընդգծեց, որ օրենքի վերը նշված նախագիծը կիրառվելու է ոչ թե անխտրական եղանակով, այլ խտրական եղանակով։ Այն կիրառվելու է մարդկանց կոնկրետ խմբի նկատմամբ։ Բացի դա այն կիրառվելու է սահմանափակ ժամանակահատվածում՝ միայն արտակարգ իրավիճակով, համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի սահմանման դեպքում․ «Սրանք բոլորը շատ կարևոր երաշխիքներ են չարաշահումների դեմ։ Եվ սա կիրառվելու է վարչարարության սկզբունքներով։ Այսինքն պետք է անձի նկատմամբ կիրառվի վարչական ակտ, որը պետք է ունենա բովանդակություն, որը ամենայն հավանականությամբ պետք է ընդունի ոստիկանությունը։ Այս պարագայում անձի իրավունքները լիովին պաշտպանված կլինեն»,-եզրափակեց Ղազարյանը։

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում