Ճապոնիայի ԱԳՆ-ն ներկայացրել է ուղևորությունների համար «երրորդ մակարդակ»-ի վտանագավորության 49 երկրի ցանկ, որի մեջ մտնում են ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Չինաստանը և Հարավային Կորեան: Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել ընդհանրապես հրաժարվել նշված շրջաններ մեկնելուց:
Ճապոնիայի ղեկավարությունը սահմանել է երկրորդ մակարդակի վտանգավորության երկրներ, որտեղ խորհուրդ է տրվում խուափել ուղևորվելուց, եթե չկա խիստ անհրաժեշտություն:
Արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին նշել է, որ վտանգավորթւայն մակարդակի բարձրացման մասին որոշումն ընդունվել է համավարակի պայմաններում քաղաքացիների առողջության պահպանման անհրաժեշտությունից:
Ճապոնիայում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 1953 է, մահացել է 56 մարդ: