Լուրեր
Հանրությունը իր համաձայնությունն է տվել արտակարգ դրությանը, բայց ոչ իրեն վերահսկելուն
  • 12:00
  • 2020-03-31
  • Դիտումներ՝ *

Հայաստանի կառավարությունն Ազգային Ժողովին առաջարկում է ներդնել տեխնոլոգիա, որը թույլ կտա բջջային հեռախոսների օգնությամբ հետևել Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց տեղաշարժին, վարակի տարածումը կանխարգելելու կամ վերահսկելու նպատակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին։

  • Դիտումներ՝ *