Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երրորդ թեստն է հանձնել նոր տիպի COVID-19 կորոնավիրուսի ախտորոշման համար, հաղորդում է DPA գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Գերմանիայի կառավարության աղբյուրը, երրորդ թեստը նույնպես բացասական արդյունք է ցույց տվել:
«Կանցլեր Անգելա Մերկելը կարող է իրեն ավելի հանգիստ զգալ»,- հավելել է աղբյուրը: