Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Այս օրերին պետք է ավելացնել զգոնությունը՝ Ադրբեջանի հերթական հնարավոր արկածախնդրությունը թույլ չտալու համար. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր ժամը 19:00-19:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի և Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել է 2 պայմանագրային զինծառայող, ինչպես նաև Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Երեխային վիրահատության նպատակով սկզբում տեղափոխել են Նոյեմբերյանի բուժկենտրոն, իսկ այս պահին տեղափոխում են Երևան: Շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորված երեխային ու զինծառայողներին, ստիպված ենք արձանագրել, որ տեղի ունեցավ այն, ինչի մասին զգուշացնում էին շատերը: Ադրբեջանն օգտվում է կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում ստեղծված բարդ, խառը իրավիճակից և ռազմական սադրանքների է դիմում Հայաստանի տարածքի ուղղությամբ:

Այսօր արձանագրված կրակոցները մեզ համար սովորականից ավելի զգոն ու զգույշ լինելու առիթ պետք է դառնան, քանի որ ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը նույն գործելաոճը չի շարունակի առաջիկայում: Ճիշտ հակառակը՝ հիմքեր կան պնդելու, որ մի շարք գործոններով պայմանավորված Ադրբեջանը կարող է դիմել ռազմական սադրանքների՝ սեփական հանրության ուշադրությունը շեղելու նպատակով:

Խնդիր այն է, որ որևէ մեկը չգիտի՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների իրական թիվն ու պատկերը, մեծ է հավանականությունը, որը ինչպես շատ ավտորիտար երկներ, Ադրբեջանը ևս թաքցնում է վարակվածների և մահացության իրական ցուցանիշները, ինչը սակայն չի կարող երկար ժամանակ թաքցնել սեփական հանրությունից:

Դրան զուգահեռ միջազգային շուկայում շարունակում է անկում ապրել նավթի գինը, որի վրա էլ հիմնված է Ադրբեջանի տնտեսությունը:

Ակնհայտ է, որ այս իրողությունները այդ երկրում կարող են առաջացնել լուրջ սոցիալական հուզումներ: Իսկ բոլոր նման դեպքերում Ադրբեջանը որպես կանոն դիմում է սեփական հանրության ուշադրությունը արտաքին ճակատում ռազմական գործողությունների վրա տեղափոխելու մարտավարությանը: Ռազմական սադրանքների դիմելու համար Ադրբեջանին կարող է մոտիվացնել նաև այն հաշվարկը, որ այս օրերին բոլոր պետությունները, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ գերտերությունները զբաղված են սեփական երկրներում կորոնավիրուսի համավարակի կանխարգելման խնդիրներով և հայ-ադրբեջանական կամ ղարաբաղաադրբեջանական սահմանին հնարավոր ռազմական գործողություններին պատճաշ և բավարար ուշադրություն չեն դարձնի: Այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունը կարող է մտածել, որ մի շարք պատճառներով հիմա բարենպաստ իրավիճակ է Հայաստանի կամ Արցախի ուղղությամբ ռազմական սադրանքների դիմելու համար:

Վստահաբար մեր զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրադարձությունը և մենք հավելյալ մտահոգվելու կարիք չունենք: Պարզապես այս օրերին պետք է ավելացնել զգոնությունը՝ Ադրբեջանի հերթական հնարավոր արկածախնդրությունը թույլ չտալու համար: Զուգահեռաբար մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է ինտենսիվորեն աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի և խմբի անդամ պետությունների հետ՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի այս արկածախնդրության վրա: Որքան էլ միջազգային հանրությունը ներկայումս զբաղված է ազգային խնդիրների լուծմամբ, այդուհանդերձ համապատասխան կառույցները պետք է հետևեն հակամարտություններ ունեցող տարածաշրջաններին՝ հնարավոր ռազմական էսկալացիա թույլ չտալու համար:

Հ.Գ. Հերթական անգամ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են ուղղվել Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ: Այսինքն՝ Ադրբեջանը հերթական անգամ կրակել է ՀԱՊԿ-ի անդամ պետության տարածքին:

Բնականաբար, ինչպես նախկինում, այնպես էլ ու առավել ևս այսօր ՀԱՊԿ-ի կողմից որևէ արձագանք չկա, այն դեպքում, երբ Հայաստանի անվտանգության ապահովումը այդ կառույց պայմանագրային պարտավորություններից է:

Հասկանալի է, որ անգամ լուրջ չէ արդեն ՀԱՊԿ-ից որևէ արձագանք ակնկալելը, այդուհանդերձ Հայաստանի համապատասխան մարմինները պետք է համապատասխան ընթացակարգերով այս միջադեպի մասին տեղեկացնեն ՀԱՊԿ-ին՝ եթե ոչ այսօրվա, ապա ապագայում ՀԱՊԿ-ի ամորֆությունը արձանագրելու ու համարժեք հետևություններ անելու համար:

https://www.facebook.com/arman.babajanyan.92/posts/3338972392798535

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում