Goldman Sachs ներդրումային բանկն իր ակնարկում կանխատեսել է նավթի՝ համաշխարհային տնտեսության մեջ ունեցած ներկայիս դերի մոտալուտ կորուստը և անպետքությունը՝ համաշխարհային սպառման շղթաներում: Փաստաթղթից հատվածներ է մեջբերել CNBC-ը:
Հեղինակները կարծում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի և տնտեսության վերականգնման ավարտից հետո ամբողջ աշխարհում նավթի սպառումը զգալիորեն կնվազի, և այն այլևս չի ունենա իր նախկին դերը: Սա բացասաբար կանդրադառնա վառելիքի գների վրա:
Նավթը երկար ժամանակահատվածում առանցքային դեր է խաղացել գլոբալացման ձևավորման և զարգացման գործում: Այժմ հենց գլոբալացման կանխարգելումն է հանդիսանում կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական մեթոդը, նշում են հեղինակները:
Մարտի 30-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը հասել է 22 դոլարի, ինչն ամենավատ արդյունքն էր 2002 թ.-ից ի վեր: Ռուսական Urals տեսակի գինը, որը Brent-ի համեմատ վաճառվում էր զեղչով, իջել է մեկ բարելի դիմաց 17 դոլարից ցածր մակարդակի: