Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Մեր մասնագիտական խիղճը թույլ չի տալիս, որ հանգիստ նստենք տանն ու հետևենք. ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցներ

Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ՀՀ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի աշխատակիցները, սեփական դիմումների համաձայն, ազատված են աշխատանքից:

Աշխատանքից ազատման պատճառը ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միացնելու որոշումն էր: Կենտրոնի աշխատակիցները օրեր շարունակ բողոքի ցույցերի միջոցով փորձում էին իշխանությունների ուշադրությունը կենտրոնացնել խնդրի վրա ու հիմնավորել, որ որոշումը սխալ է: Հիշեցնենք՝ առողջապահության նախարարի հրամանով՝ դադարեցվել է ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Գրիգորյանի աշխատանքային պայմանագիրը՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ իրականացնելու հիմքով:  Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ երկու կենտրոնների միացման նպատակը երկու ընկերությունների ռեսուրսների, հզորությունների, բժշկական սարքավորումների օգտագործման արդյունավետության և արտադրողականության բարձրացումն է։

Այս օրերին, երբ Հայաստանում շարունակվում է տարածվել նոր տեսակի կորոնավիրուսը՝ COVID-19, առողջապահության համակարգն առավել քան երբևէ ունի լավ ու որակյալ մասնագետների կարիք: Իսկ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ում այդպիսիք շատ էին: Բժշկական երկու կենտրոնների միացումից հետո 88 մասնագետ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է աշխատանքից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը նշեց՝ հիմնական, առանցքային աշխատողներին աշխատանքից ազատել են:

Մեր զրուցակցի խոսքերով՝ եղել են բժիշկներ, վարակաբաններ, բուժքույրեր, որոնք գնացել են, փորձել են հետ ընդունվել, սակայն մերժում են ստացել: Այն հարցը, թե այս պահին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածմամբ, բժիշկների պակաս կա, բժշկուհին նշեց.

«Ես Ձեզ ասեմ, որ մեր մերժված մասնագետների մի մասն այս պահին աշխատում են «Նորք» ինֆեկցիոնում, բուժքույրեր ունենք, որ այլ տեղեր ևս աշխատում են: Սակայն չգիտեմ, թե ինչ չափանիշներով են մեկին ընդունում, մյուսին մերժում: Ոմանց հետ ընդունել են, ոմանց՝ ոչ: Բայց թե ինչ հիմքով, չեմ կարող ասել: Կարող եք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին զանգել, ինքը բացատրություն տա, թե ինչու է ոմանց մերժել, ոմանց՝ ոչ»:

Կենտրոնի նախկին աշխատակիցը շեշտեց, որ իրենք միշտ էլ պատրաստակամ են աշխատել, իրենց մասնագիտական հմտություններն ու ծառայությունները տրամադրել: «Մենք ունենք մշտադիտարկման շատ լավ խումբ: Մենք ունենք շատ լավ համաճարակաբաններ, որոնք կարող էին կորոնավիրուսի էպիդեմիայի վերաբերյալ կանխատեսումներ, վերլուծություններ անել: Այդ ներուժը չի օգտագործվում: Դա բացարձակապես ոչ մեկին, կարծես թե, հետաքրքիր չէ:

Անկախ ամեն ինչից, ես ինքս, որպես կանխարգելման բաժնի վարիչ, չեմ կարող տանը հանգիստ նստել: Մենք մեր էջերում տարբեր օգտակար տեղեկություններ ենք տրամադրում, թե այս ընթացքում ՄԻԱՎ վարակակիրները ինչ պետք է անեն կորոնավիրուսից խուսափելու համար: Իմ և իմ գործընկերների մասնագիտական խիղճը թույլ չի տալիս, որ այդպես հանգիստ նստենք տանը ու հետևենք իրադարձություններին: Փորձում ենք մեր ներուժը, հնարավորությունները, գիտելիքները ամեն կերպ ծառայեցնել այս իրավիճակից դուրս գալու համար: Կատարում ենք վերլուծություններ, տարբեր աշխատանքներ: Չնայած պաշտոնապես աշխատանքից ազատված ենք, բայց տանն աշխատում ենք»,- ասաց «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի կանխարգելման բաժնի վարիչ Ժանետա Պետրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում