Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Պետք չէ վախենալ արտաքին պարտքի ավելացումից. պետք է հրատապ կերպով ստանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների օգնությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։

Պարոն Կարամանուկյան, կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում տնտեսական վերափոխումներ կլինեն, շուտով ամբողջությամբ տեղին կլինի օգտագործել ճգնաժամ բառը․ ՀՀ կառավարությունը երեկ ընդունեց հակաճգնաժամային ևս 3 փաթեթ: Ընդհանուր առմամբ, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը հասավ ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական: Ինչպե՞ս եք գնահատում այս միջոցառումները, արդյոք ստեղծված իրավիճակում դրանք բավարա՞ր են։

– Այո, բոլորի համար արդեն պարզ է, որ տնտեսական ճգնաժամը լինելու է ոչ թե նախկինների պես պարզ տնտեսական ճգնաժամ, այլ այն լինելու է ավելի խոր և ավելի մեծ հետք է թողնելու ամբողջ աշխարհի տնտեսության վրա։ Դրանից ելնելով՝ Հայաստանն էլ անմասն չի մնալու։ Անցած անգամ՝ 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ, ցավոք սրտի, մեր կառավարությունը մտածեց, որ այն Հայաստանը շրջանցելու է, իսկ իրականում մենք ամենախոր անկումն ունեցանք ամբողջ աշխարհում՝ Ուկրաինայի հետ միասին։ Իսկ հիմա, ներկա կառավարությունը ճիշտ քաղաքականություն է որդեգրել՝ անմիջապես սկսելով տնտեսական ճգնաժամի մեղմման որոշակի գործողությունների կատարում։ Ինչպես նշեցիք՝ արդեն 8 փաթեթ ընդունվել է վիճակի մեղմման հետ կապված՝ սոցիալական և տնտեսական։ Ամբողջ աշխարհով մեկ բոլոր կառավարությունները, նաև Եվրամիությունը ընդունում են իրենց երկրների տնտեսությունները պաշտպանող, իրենց երկրներում սոցիալական դրությունը մեղմող որոշակի գործառույթներ։ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը արդեն հայտարարել են որոշակի փաթեթների մասին, որոնք ուղղելու են տնտեսական ճգնաժամի մեղմմանը։ Ես, որպես տնտեսագետ, ուզում եմ առաջարկել, որ կառավարությունը անմիջապես քայլեր ձեռնարկի և ծրագրեր մշակի այդ աջակցությունից օգտվելու համար։ Այդ դիմումները պետք է որոշակի ծրագրերի հիման վրա լինեն։

Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ բացի ներքին ռեսուրսներով աջակցության ծրագրեր մշակելուց և իրականացնելուց, պետք է դիմել նաև միջազգայի՞ն կառույցներին օգնության համար։ Արդյոք դա չի՞ ավելացնելու Հայաստանի արտաքին պարտքը, թե՞ ստեղծված իրավիճակում դա երկրորդական է։

– Հայաստանի կողմից տնտեսությանը ուղղված ձեռնարկվող քայլերը պետք է ընդլայնվեն։ Հայաստանի բյուջեն այնքան էլ մեծ չէ։ Մեր սեփական միջոցներով մեղմման ուղղությամբ կատարվող աշխատանքները բավարար չեն լինի։ Պետք է չվախենալ մեր ներքին և արտաքին պարտքը մեծացնելուց, որովհետև այսօր առաջնային լուծելու խնդիրներ ունենք։

Պետք է դիմել և միջազգային կառույցներին, ինչու չէ նաև Սփյուռքին, որպեսզի հրատապ միջոցառումների ծրագրերի իրականացում ապահովենք։

Մենք տեսնում ենք, որ ՀՀ կառավարությունը շեշտադրում է գյուղատնտեսության ոլորտը, տրամադրվող աջակցությունների հիմնական փաթեթները գյուղատնտեսական են։ Ոլորտի թիրախավորումը ճի՞շտ եք համարում և, Ձեր կարծիքով՝ ի՞նչ այլ ոլորտներ պետք է ևս թիրախավորվեն։

– Մենք ունենք մի շարք ոլորտներում հրատապ աջակցություն տրամադրելու առաջնահերթություններ։ Երեկ կառավարությունը ընդունեց միջոցառումների ծրագիր, որոնք հիմնականում սոցիալական բնույթի էին։ 8-րդ փաթեթով, օրինակ, ընդունվեց, որ այն ոլորտները, որոնք ավելի շատ են այս իրավիճակում ունեցել անկումներ և մարդկանց աշխատակիցների որոշ մասին ազատել են աշխատանքից, ուղարկել պարապուրդի, ասենք՝ տուրիզմի, հանրային սննդի, մանրածախ առևտրի և այլ ոլորտի աշխատակիցների համար սոցիալական աջակցության փաթեթ սահմանվեց պետության միջոցների հաշվին։ Բայց բոլորս էլ գիտենք, որ պետության միջոցները սահմանափակ են, և պետությունը չի կարող վիճակի երկար ձգվելու պարագայում շարունակել լայնածավալ օգնության ծրագրեր իրականացնել։ Այս փաթեթների համար 10 միլիարդ դրամից ավելի գումար է տրամադրվելու, իսկ եթե կորոնավիրուսի համավարակը այս տեմպով շարունակվի, և ձեռնարկված քայլերը չնպաստեն դրա կանխմանը, տարածումն ավելի երկար տևի, ապա պետության միջոցները չեն բավարարի սոցիալական աջակցության համար։ Հետևաբար, պետությունը արդեն իսկ պետք է մտածի դիմելու և հրատապ օգնություն ստանա Համաշխարհային բանկից, որը հայտարարել է, որ 14 միլիարդ հրատապ օգնության փաթեթ է կազմել և 15 ամսվա ընթացքում պատրաստ է 160 միլիարդ ներարկել հիմնականում զարգացող երկրների՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ազդեցության մեղմման շրջանակներում։ Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է 1 տրիլիոնի հնարավորության ստեղծման մասին, որը դեռ պարզորոշ չէ։ Բայց, օրինակ, Ղրղզստանն արդեն ստացել է 122 միլիոն դոլար հրատապ օգնություն Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սա առաջին երկիրն է, որը դիմել է և ստացել է արդեն օգնությունը։ Նույնը հայտարարել է նաև Ասիական զարգացման բանկը 6.5 միլիարդի հրատապ փաթեթի մասին, 1 միլիարդի մասին հայտարարել է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկը։ Արդեն G20-ի անդամ երկրներին են 5 տրիլիոն դոլարի փաթեթի մասին հայտարարություն տարածել։ Մենք այդ բոլոր միջազգային ֆինանսական կառույցներին անդամակցում ենք և կարող ենք ակտիվ աշխատել հետները, հրատապ ծրագրեր կազմել, թե որ ուղղություններով ունենք օգնության կարիք։ Դրանք կարող ենք լինել որոշակի ոլորտների օգնության համար։

Կարող են լինել առաջնային՝ առողջապահական ոլորտի համար, առանձին ընկերությունների երկարաժամկետ օգնություն տրամադրելու համար կամ գրանտների տեսքով։ Այդպիսի կազմակերպությունները ոչ միայն փոխառություններ են տրամադրում, այլև գրանտներ են տրամադրում։ Մի շարք երկրներ իրենց ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսի չափով փաթեթներ են տրամադրում իրենց երկրների տնտեսություններին և սոցիալական հարցերը լուծելու համար։ ԱՄՆ-ն 2.2 տրիլիոն է հաստատել, որը իրենց ՀՆԱ-ի 10 տոկոսն է կազմում։ Առ այսօր մեր հայտարարված օգնության փաթեթը չի հասնում մեր ՀՆԱ-ի 2 տոկոսը։ Մենք կարող ենք օգնությունը ավելացնել, և ինչքան շուտ այդ դրամը մտնի շրջանառության մեջ, այնքան լավ, քանի որ սպառումը նվազել և նվազելու է, քանի որ մարդիկ աշխատանք են կորցրել, եկամուտներ չունեն, իսկ սպառումը նվազելու դեպքում ՀՆԱ-ն ինքնաբերաբար կնվազի։ Մենք սպառման ծավալները պետք է ավելացնենք, որի համար պետք է մարդկանց ոչ միայն ուղղակի սոցիալական օգնություն տրամադրվի, այլև օգնություն պետք է ուղղել այն ձեռնարկություններին, որոնք հնարավոր է՝ հայտնվեն սնանկության եզրին, կամ սնանկանան։ Պետությունները պետք է սկսեն աջ ու ձախ դրամաշնորհներ տրամադրել՝ փրկելու համար տնտեսությունը։

Գյուղատնտեսությունից ու արտադրությունից զատ, ո՞ր ոլորտներին պետք է տրամադրել այդ աջակցությունը՝ կորուստները մաքսիմալ մեղմելու համար։

– Մենք գիտենք, որ մինչև տարեվերջ տուրիզմի և հանրային սննդի ոլորտները կրելու են մեծ, էական վնասներ։ Պետք է առաջին հերթին այդ ընկերություններին աջակցություն ուղղվի, որոնք երկար տարիներ այդ ոլորտում ներդրումներ են արել։ Պետք է քննարկվի նրանց առաջնահերթ օգնության ձեռք մեկնելու հարցը։ Տրանսպորտային և լոգիստիկ ընկերությունները արդեն աշխատում են շատ դժվարին պայմաններում, սահմանային կետերում հերթեր են գոյացել։

Այդ ընկերությունները վնասներ են կրում, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի երկիր մտնող և դուրս եկող ապրանքների նորմալ տեղաշարժը ապահովելու համար։ Դժվարությունների մեջ կարող է հայտնվել նաև հանքարդյունաբերության ոլորտը, քանի որ պղնձի համաշխարհային գները խոշոր անկում են ապրում։ Իսկ Հայաստանը պղինձ արտահանող երկիր է, և մեր արտահանումների մեծ մասը պղինձ է։ Պղինձ արտահանող երեք ընկերությունները կարող են հայտնվել դժվարին իրավիճակում ոչ միայն գների, այլև լոգիստիկ հնարավորությունների խաթարումների հետ կապված։ Բարեբախտաբար, ոսկու գինն է աճում։ Մենք Հայաստանում ունենք ոսկի արդյունահանող ընկերություն և, եթե հնարավոր է, կառավարությունը պետք է մտածի Ամուլսարի ծրագիրը հետ բերելու մասին։ Եթե Ամուլսարը աշխատելիս լիներ, դա պետության համար մեծ առաջընթաց կլիներ, քանի որ ոսկու համաշխարհային գները աճում են։ Պետությունը կարող էր օգտվել դրանից և հավելյալ միջոցներ ստանալ։

Հանքարդյունաբերող ձեռնարկությունները պետք է աշխատեն, և պետությունը պետք է աջակցի դրանց աշխատանքը անխափան պահելու համար, որպեսզի երկիր արտարժույթ մտնի։ Եթե պետությունը վաղը մեծացնելու է մեր արտաքին պարտքը, ապա այդ պարտքը մարելու համար միջոցներ են պետք։ Այդ պարտքերը վճարելու համար պետք է որոնել նոր միջոցներ, մուտքի նոր աղբյուրներ։

– Պարոն Կարամանուկյան, ստեղծված իրավիճակում տնտեսական կանխատեսումների՝ տնտեսական աճի, տնտեսական ակտիվության վերաբերյալ, ի՞նչ է լինելու։ Դրանք կարելի՞ է համարել առ ոչինչ, և ինչ նոր կանխատեսումներ կարելի է անել։

– Այսօր կանխատեսել, թե ինչպիսի կանխատեսումներ կլինեն տնտեսական աճի մասով, կարծում են՝ աշխարհի ամենախելացի տնտեսագետները չեն կարող։ Ոչ ոք չի կարող ասել, թե վիրուսի տարածումը ինչքան կարող է տևել։

Չինաստանը կարողացավ կանխել վիրուսի տարածումը, բայց չենք կարող ասել, որ Չինաստանի տնտեսությունը կունենա նախորդ տասնյակ տարիների պես թռիչքային աճ։ Ամբողջ աշխարհով մեկ, տնտեսագետները, բոլոր մասնագետները կարծում են, որ այս տնտեսական ճգնաժամը լինելու է աշխարհի ամենամեծ՝ 1929-33 թվականների դեպրեսիայից ավելի խոր, որը այն ժամանակ սկսվեց Ամերիկայից և տարածվեց աշխարհով մեկ, իսկ հիմա էլ նման անկումային երևույթներ այս տարվա համար նախատեսված են։ Ստեղծված իրավիճակում կանխատեսում անելը շատ դժվար է, բայց որ այս տարվա մեջ տնտեսությունները չեն աճելու, դա արդեն իսկ հայտնի է։ Որքան արագ հաղթահարենք կորոնավիրուսի հետևանքով կանգնած տնտեսությունները, այնքան հնարավոր կլինի մեծ անկումները կանխել։ Բարեբախտաբար, Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում ունենք զարգացած ընկերություններ, որոնք ապահովում են մեր հեռահաղորդակցությունը, ավելի թվայնացված ենք աշխատում, բայց դա բոլորին հասանելի չէ։ Հեռահար դաս հնարավոր է անել, բայց հեռահար արտադրություն կազմակերպել հնարավոր չէ։ Հանքը չես կարող հեռահար շահագործել, գյուղմթերքի վերամշակումը հեռահար չեն կարող անել, գյուղատնտեսությունը հեռահար կազմակերպել հնարավոր չէ։ Մենք պետք է մտածենք այնպիսի քայլեր ձեռնարկել, որ այս ոլորտների աշխատանքը կանգ չառնի։ Մենք պետք է հասկանանք, որ մեր կոնյակը դժվար է իրացվելու հիմնական շուկայում՝ Ռուսաստանում արտահանման պահանջարկը կնվազի։ Բայց այլ գյուղատնտեսական արտադրանքների աշխատանքը պետք է շարունակել, և արտահանումը իրականացնել։ Քայլերը շատ են։

Ես կարծում եմ, որ այս ճգնաժամը նոր դուռ է բացում նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, գուցե նաև համահայկական տարբեր ծրագրեր իրականացնելու մասով՝ ներգրավելով Սփյուռքին տնտեսական իրավիճակի բարելավմանը։ Սփյուռքը կարողություններ ունի և կարող է օգնել Հայաստանին վերականգնելու իր տնտեսությունը, անկումները կանգնեցնելու և վերադառնալու նորմալ գործունեության կորոնավիրուսի դեմ պայքարը հաջողությամբ ավարտելուց հետո։ Ծրագրեր պետք է մշակվեն ներքին ու արտաքին ներդրումներ ներգրավելու ուղղությամբ։ Մենք պետք է Հայաստանը գրավիչ դարձնենք օտարերկրյա ներդրողների համար։ Հայաստանը պետք է ականջալուր լինի տարբեր ազդակներից եկող խորհուրդներին՝ հաղթահարելու համար տնտեսական այն վատ վիճակը, որում հայտնվել ենք բոլորս։ Բոլորս պետք է գոտիները ձգենք՝ հաղթահարելու համար այս դժվարին իրավիճակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում