Մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ, Արցախում դիտորդական առաքելություն է իրականացնելու նաև ՀՀ ԱԺ պատգամավորների խումբը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նախընտրական շրջանի վերաբերյալ իր տպավորությունները ներկայացրեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: «Բոլոր թեկնածուներն ունեն լավատեսական տրամադրություն այն առումով, որ վաղը կարձանագրվի ժողովրդի կամքի արտահայտությունը»,- նշեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ Արցախում իսկապես տեղի կունենան ժողովրդավարական ընտրություններ:
Պատգամավորի կարծիքով՝ որևէ հիմք չկար Արցախում ընտրությունները հետաձգելու համար: «Եթե անգամ Արցախում հայտարարվեր արտակարգ դրություն, դա ընտրությունները չեղարկելու կամ հետաձգելու հիմք չէր լինի»,- նշեց Սիսակ Գաբրիելյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: