Մարտի 31-ին Արցախում սպասվում են համապետական ընտրություններ, և դուք, գտնվելով Արցախում, վաղը դիտորդական առաքելություն եք իրականացնելու։ Ինչպիսի՞ն է ձեր կարծիքը վաղը տեղի ունեցող ընտրությունների մասին․ «Առաջին լրատվական»-ի հարցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը պատասխանեց․ «Մենք շատ կարևոր ենք համարում Արցախի համապետական ընտրությունները և ժողովրդի կամարտահայտությունն ու նրա կողմից իշխանության ձևավորման փաստը։ Մենք վաղը կիրականացնենք մեր դիտորդական առաքելությունը, իսկ հաջորդ օրը հանդես կգանք հայտարարությամբ։
Ես կարծում եմ՝ բավական մրցակցային նախընտրական քարոզարշավ էր, և ես մեծ հույս ունեմ, որ Արցախի քաղաքացիներն ունեն իրենց նախընտրած թեկնածուն ու վաղը կկարողանան կամարտահայտվել ընտրատեղամասերում»։
Մանրամասները՝ տեսանյութում։