Լուրեր
Ծաղիկ աճեցնողներն իրացման խնդիր ունեն. պատգամավոր Արման Բաբաջանյանը տեղում ծանոթացել է իրավիճակին
  • 21:59
  • 2020-03-30
  • Դիտումներ՝ *

Երկրում արտակարգ դրության պայմաններում, երբ սահմանափակված է  մի շարք տնտեսվարողների գործունեությունը, խնդիրներից խուսափելն անհնար կլինի: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր այցելեց Արարատի մարզի բացառապես ծաղկի արտադրությամբ զբաղվող Գեղանիստ գյուղի մի քանի ջերմոցային տնտեսությունների սեփականատերերիn:

Տնտեսվարողները պատգամավորին ներկայացրին այս իրավիճակում առաջացած խնդիրները: Նրանք բոլորը մեկ խնդիր ունեին՝ իրացման: Մարտ-ապրիլ ամիսը ծաղիկների վաճառքի առումով ամենաբարենպաստ ամիսն է: Ջերմոցների սեփականատերերը հույս ունեին, որ ստացված ապրանքը կկարողանան այս ընթացքում իրացնել:

Բայց կանգնել են խնդրի առաջ: Շուկան, խանութները փակ են, ծաղիկները հասնունանում են ու փչանում: Տնտեսվարողները, սակայն, բավական լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ իրավիճակը կկարգավորվի: Պատգամավորի հետ զրույցում ջերմոցների սեփականատերերը նշեցին, որ կոմունալ վարձավճարները վճարել են, որևէ խնդիր այդ մասով չունեն, բայց ափսոսում են, որ այդքան ապրանքը ջերմեցներում փչանում է: Կառավարության կողմից աջակցության ծրագրերի, անտոկոս վարկերի մասին նրանք տեղյակ էին: Զրույցի ընթացքում նշեցին, որ եթե այլ ելք չունենան, անպայման օգտվելու են դրանցից:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում

 

  • Դիտումներ՝ *