Տյումենում «Նեֆթյանիկ» բժշկական բաժանմունքի բժիշկները հիվանդից հեռացրել են ուռուցք, որի ներսում առկա են եղել սաղմի մազեր և չորս ատամներ: Այս մասին հաղորդվում է Տյումենի շրջանի Առողջապահության դեպարտամենտի կայքում՝ գրում է lenta.ru-ն:
Կինը հիվանդանոց է ընդունվել ձվարանների կիստոմա ախտորոշմամբ: Վիրահատության ընթացքում բժիշկը հայտնաբերել է մազերն ու ատամները:
Վիրահատությունից մեկ օր անց հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից, մեկ շաբաթ անց նա կկարողանա վերադառնալ ակտիվ կենսակերպի: