ԱԺ աշխատակիցների աշխատանքի գալու հետ կապված քննադատությունները հիմնավոր չեն, որովհետև խորհրդարանն այսօր, ըստ էության, արտակարգ ռեժիմով է աշխատում. պատգամավորների օգնականները աշխատանքի գալիս են բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում: Այս մասին «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
«Օրինակ, արտակարգ դրություն հայտարարելուց հետո իմ օգնականը միայն այսօր է եկել աշխատանքի: Այս ընթացքում բոլոր աշխատանքներն օնլայն իրականացրել է: բոլորի դեպքում այդպես է: Այնպես չէ, որ հարյուրավոր աշխատողներ գալիս են աշխատանքի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է 132 պատգամավորներին, նրանք, ըստ Հովակիմյանի, իրենց աշխատասենյակներում փակված աշխատում են և այդ առումով ևս վտանգ չկա: