Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարմանը զուգընթաց՝ ԱԺ-ն չպետք է հապաղի ու պետք է լուծի ՍԴ հարցը

Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ապրել արտակարգ դրության պայմաններում: Արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումները տարածվում են նաև դատական համակարգի վրա:

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Կարապետ Բադալյանի հետ:

Խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի օրակարգը շատերի բնորոշմամբ խնդրահարույց է: Անգամ իշխող ուժի բոլոր պատգամավորները չէ, որ այս փաթեթի շուրջ միակարծիք են: Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ եթե արտակարգ դրությունը համաճարակի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակով է պայմանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր ու ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ ընդունված նախագծը, որը հնարավորություն է տալիս կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին բացահայտելու նպատակով ֆիքսել զանգերը, չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում:

Կարապետ Բադալյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այս գործընթացն ամբողջությամբ իրավական է, ընդգծեց, որ և՛ ՀՀ Սահմանադրությունը, և՛ միջազգային իրավական նորմերը հնարավորություն են տալիս որոշակի պայմանների առկայությամբ իրավունքները սահմանափակել: «Այդ սահմանափակումները չպետք է լինեն ինքնանպատակ, այլ պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ և համաչափ լինեն հետապնդվող նպատակին»,- նշեց փաստաբանը՝ հավելելով նաև, որ հսկողությունը պետք է մեծ լինի, որպեսզի վարակի փոխանցումը հնարավորինս կասեցվի:

Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարմանը զուգընթաց՝ ԱԺ-ն չպետք է հապաղի ու պետք է լուծի ՍԴ հարցը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում