«Ես հիմա շատ կարևոր տեղեկություն ունեմ ձեզ հայտնելու։ Ուզում եմ հայտնեմ, որ մեր տուն են եկել շտապօգնության բժիշկները, որովհետև իմ երեխան թունավորվել է սննդից, որը մենք գնել ենք «Երևան սիթի» սուպերմարկետից։ Ուշադիր նայեք «Երևան սիթի» սուպերմարկետի մթերքը։ Երբ փորձեցինք բացել այս մթերքը, ամբողջությամբ բորբոսնած էր։
Առավոտյան, երբ երեխան փորացավի նոպաներ ունեցավ, մենք շատ վախեցանք։ Նշեմ, որ «Երևան սիթի» սուպերմարկետից մենք գնել ենք մեծ գումարի ապրանք, որպեսզի մի քանի օր տնից դուրս չգանք։ Գնված սննդի մոտ 90 տոկոսը եղել է բորբոսնած՝ խտացրած կաթը ուռած, սարդելկաներն ու սոսիսկիները բորբոսնած։ Մենք էլ «Երևան սիթի» սուպերմարկետում «Հավատարիմ հաճախորդ» ենք, որի համար էլ նրանք որոշ սննդակարգ զեղչի տեսքով են տալիս»,- տեսանյութ է հրապարակել «Երևան սիթի» սուպերմարկետի «Հավատարիմ հաճախորդ»-ներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։