«Ես Մերի Սարիկյանն եմ։ Գտնվում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, ավելի կոնկրետ՝ Մանհայմ քաղաքում։ Այս օրերին, կարծում եմ՝ շատերին հետաքրքրում է, թե ինչ իրավիճակ է տիրում աշխարհի տարբեր երկրներում, և տարբեր պետություններ ինչ միջոցառումներ են իրականացնում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար։ Այս պահի դրությամբ Գերմանիայում վարակվածների թիվը հասնում է շուրջ 40 հազարի, մինչդեռ մահացության թիվը բավականին ցածր է՝ 229 մարդ»,- Գերմանիայում տիրող իրավիճակին է ծանոթացնում մեր հայրենակիցը։
Մանրամասները՝ տեսանյութում։