ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել են 2513-ի: Այս մասին հայտնում է RIA Novosti- ն՝ հղում անելով Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներին:
Ինչպես նշվում է, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 143 հազար:
Մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է Նյու Յորքում՝ 776 մարդ: Վաշինգտոնի Քինգ քաղաքում կա 144 մահվան դեպք:
Բուժվել է 4865 մարդ: