Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ:
Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտնեց, որ ինքը դեմ է քվեարկելու նախագծին:
«Ես այս նախագիծը քննարկել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի հետ, շատ լուրջ վերապահումներ ունի Պաշտպանը: Հաշվի առնելով, որ հարցը կապված է ազատությունների և իրավունքների հետ, ես կարծում եմ, որ այստեղ բավական շատ են անհստակություններն ու անորոշությունները: Պետության միջամտության հետ կապված բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: