Հայաստանում մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք է գրանցվել: Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ Հայաստանում կա հաստատված 482 դեպք։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Նարինե Միրզոյանի հետ: