Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը` սև ժանտախտը Եվրոպայում տարածվեց չիմացության պատճառով. «Մարդիկ չգիտեին, որ դիակները պետք է այրել: Այսօր շատ բան գիտենք, բայց չգիտենք, թե կորոնավիրուսն ինչքան է պահպանվում մարմնում: Ուստի կանխարգելիչ միջոցառումները, ինչպիսին այս օրինագիծն է, մենք պարտավոր ենք ընդունել: Եթե այդ միջոցառումները չիրականացվեն, հետևանքների մասին չենք կարող իմանալ»:
Մանրամասները՝ տեսանյութում: