Բարձր տեխնոլոգիաների հնարավորություններն այսօր պետք է առավելագույնս օգտագործվի այս համաճարակն արագ և օպերատիվ կանխելու համար: Այս մասին «Առաջին լրատվական.-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ նիստում ներառված օրինագծերին, որոնք վերաբերում են բջջային օպերատորների կողմից մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տվյալները պատկան մարմիններին փոխանելուն:
«Մենք չենք կարող խոսել հարցի քաղաքական մասով, այդ ընդդիմախոսությունները որոշակի իմաստով քաղաքականացված եմ համարում, մեր առաջնահերթություններն այսօր բոլորովին այլ են: Ամենակարևոր հարցը մեր քաղաքացիների անվտանգությունն է, առողջություն, և այս փոփոխությունները լուծում են մեր քաղաքացիների առողջապահական և անվտանգային հարցերը»,-ասաց նա:
Հարցին, թե մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից խնդիրներ չե՞ն ծագելու, նա պատասխանեց. «Համոզված եմ, որ չի առաջանալու, համոզված եմ, որ ռիսկեր չկան: Կա հնարավորություն և անհրաժեշտություն օգտագործելու մեզ հասու տեխնոլոգիաները, հնարավորությունները: