Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Եթե մենք կորոնավիրուսից մահացածի դիահերձման համար չունենք պայմաններ, ուրեմն չենք կարող դիահերձել նաև ՄԻԱՎ-ի, ջրծաղիկի, տուբերկուլյոզի և այս կարգի այլ հիվանդությունների պատճառով մահացած անձանց»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
Նրա խոսքով` ԱՀԿ ուղեցույց կա, թե ինչպես պետք է դիահերձել կորոնավիրուսից մահացածներին. «Այնտեղ ընդամենը մի քանի հստակ պայման է առաջարկվում»:
Մանրամասները՝ տեսանյութում: