Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` իհարկե, բժիշկները անհրաժեշտ պաշտպանության կարիք ունեն, բայց հարցեր են առաջանում կապված Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների հետ. «Օրինակ` այս նախաձեռնությունը որքանո՞վ է հրահանգավորված ԱՀԿ-ի կողմից, և ի՞նչ փորձ ունենք մենք տարածաշրջանի երկրներում»:
Նա նշեց, որ, օրինակ, Հնդկաստանում ԱՀԿ-ն ցուցում է տվել դիակին չմոտենալ և չհամբուրել. «Մենք ունե՞նք պատկերացում, թե դիակի վրա այդ բացիլը որքան ժամանակ է շարունակում մնալ: Կարող է պարզվել` թոքաբորբով մահացածը կորոնավիրուսով է վարակված եղել, և հարազատները հոգեհանգստյան արարողությանն են մասնակցում, դիպչում են դիակին, և վարակի նոր օջախ է առաջ գալիս: Այսպիսի ռիսկերն ուսումնասիրվա՞ծ են»:
Մանրամասները՝ տեսանյութում: