Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ:
«Եթե անձին չենք դիահերձում, ինչպե՞ս է կատարվելու այդ անձի հուղարկավորության արարողությունը: Այդ անձը, ասենք, մեկ օր պահվում է տանը կամ սրահում, վտանգավոր չէ՞, կորոնավիրուսի բակտերիաները չե՞ն արտանետվում»,- փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: