Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասինմասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` կորոնավիրուսի հիվանդության հետևանքով մահացած անձի հերձումը կարող է առաջացնել վարակի տարածման աննախադեպ հետևանքներ:
«Եթե ոչ դիահերձմամբ, ապա ինչպե՞ս ենք կորոնավիրուսը ուղիղ կապում մահվան պատճառի հետ»,- փոխնախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը:
Նրա խոսքով` մարդու մահվան պատճառը որոշվում է բացառապես դիահերձման միջոցով:
Մանրամասները՝ տեսանյութում: