Իրանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 3186 նոր դեպք:
Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 2757-ի:
ԻԻՀ Առողջապահության նախարարության խոսնակ.
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 3186 նոր դեպք, այդպիսով ցայժմ ախտորոշված հիվանդների ընդհանուր թիվը բարձրացել է 41.495-ի:
Մինչ այժմ բուժվել և հիվանդանոցից դուրս է գրվել 13.911 հիվանդ, և գործընթացը շարունակվում է:
Անցած 24 ժամվա ընթացքում, երկրում մահացել են 117 հիվանդներ, և մահացության ընդհանուր թիվը հասել է 2.757-ի:
3.511 հիվանդ գտնվում է ծանր վիճակում: