Լուրեր
Կորոնավիրուսից անձի մահվան դեպքում անհրաժեշտ է չիրականացնել հերձում. փոխնախարար
  • 14:27
  • 2020-03-30
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու մասին. «ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական  ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ, դրանք չեն բավարարում միջազգային պահանջներին»:

Նրա խոսքով` դեռ պարզված չէ նաև կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը. «Ուստի հերձման արդյունքում կարող են առաջանալ վարակի տարածման անդառնալի հետևանքներ»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *