Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք դեմ ենք մեր ազատությունները զիջելուն, այն էլ այն դեպքում, երբ այս նախագիծն ունի 0-ական ազդեցություն»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` նախատեսվող միջոցներն ավելի լավ է օգտագործվեն մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը թեթևացնելու վրա:
Մանրամասները՝ տեսանյութում: