Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Միջոցառումը պետք է լինի կոշտ և արդյունավետ, ընդ որում` այդ կոշտությունը պետք է ապահովի նաև համապատասխան կիրառելիություն»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` սա պետք է կիրառվի որպես վերջին հնարավորություն. «Հասել ենք մենք այդ փուլին, թե ոչ` չգիտեմ»:
Վլադիմիր Վարդանյանը ընդգծեց. «Կորոնավիրուսով վարակվածները հանցագործներ չեն, որ ուզում են գողոնը թաքցնել: Ես տալիս եմ իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու համաձայնությունը, որովհետև հասկանում եմ, որ դա անհրաժեշտ է: Գուցե այս մի փուլն էլ պետք է անցնենք, նոր գնանք առաջ»:
Մանրամասները՝ տեսանյութում: