Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1836-ի: Այս մասին հայտնում է օպերատիվ շտաբը:
Վերջին մեկ օրվա ընթացքում երկրի 35 շրջաններում գրանցվել է վարակման 302 նոր դեպք, նրանցից 212-ը՝ Մոսկվայում:
Դրա հետ մեկտեղ հիվանդանոցից դուրս է գրվել 66 մարդ:
Ըստ օպերատիվ շտաբի տվյալների, երկրում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: