Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Պարոն նախարար, տպավորություն է, որ մենք ունքը շտկելու փոխարեն հիմա կարող ենք աչքը հանել»,- հայտարարեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նրա խոսքով` պետությունը ոչ միայն քաղաքացիների առողջության և անվտանգության երաշխավորն է, այլև ազատությունների և ժողովրդավարության երաշխավորը. «Նախագծով առաջարկվող կարգավորումները ենթադրում են բարձր աստիճանի միջամտություն մարդու իրավունքներին, ուստի դրանք պետք է առավելագույն հստակություն ունենան»:
Մանրամասները՝ տեսանյութում: