Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից մեր հայրենակից Հովհաննես Քյուլհանջյան, ով դասախոսում է Կալիֆորնիայի պետական համալսարանում, «Առաջին լրատվական»-ին պատմեց, թե կորոնավիրուսի պատճառով ինչ է կատարվում համալսարանում:
Քյուլհանջյանի փոխնացմամբ՝ համալսարանում այժմ դասընթացներն ընթանում են օնլայն ռեժիմով․ «Մենք բոլորովին չէինք կանխատեսում, որ ամբողջությամբ անցնելու ենք օնլայն ռեժիմին: Համալսարանը ամեն միջոց կիրառեց, որ ուսանողները ապահովված լինեն համակարգիչներով»: