Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Այս նախաձեռնությունը կարող էր արդյունավետ լինել, երբ մենք ունեինք համար մեկ հիվանդ: Հիմա սա անիմաստ կարգավորում է, արդեն ուշ է»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` չպետք է դարերով մարդկանց ազատությունները զիջենք. «Ավելին ասեմ` նաև վստահություն չկա, թե այդ տվյալները ով է մշակում, և ինչ կարող են անել դրանց հետ»:
Մանրամասները՝ տեսանյութում: