Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ես կհասկանայի, եթե միայն մեկուսացման ցուցակը ստացած անձանց տեղաշարժի էլեկտրոնային քարտեզը կազմվեր: Ի՞նչ է նշանակում բոլոր զանգերը և դրանց տևողությունը ֆիքսել. դա ի՞նչ առնչություն ունի»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: