Լատվիայի իշխանությունները մտադիր են արտակարագ դրության ռեժիմի սահմանափակումները չպահպանելու համար նախատեսված տուգանքը դարձնել 1000 եվրո և ավելի, գրում է Deutsche Welle-ը:
Այս մասին տեղեկացրել է երկրի Ներքին գործերի նախարար Սանդիս Գիրգենսը: Նա ցավով նշել է այն, որ Լատվիայի բնակիչները չեն պահպանում արտակարգ ռեժիմի պայմաններում սահմանված կանոնները, սոցիալական տարածությունը:
Նախարարն ասել է, որ արգելքների գործընթացը համակարգելու համար ոստիկանությանն առայժմ բանակի աջակցությունն անհրաժեշտ չէ:
Առայժմ տուգանքի առավելագույն չափը երկրում 100 եվրո է:
Լատվիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը 376 է: