Մենք խստացրեցինք մեր պահանջը, երեկ մեր գրավոր պահանջը հանձնեցինք նախագահին Արցախում հետաձգել ընտրությունները, բայց ցավոք չհետաձգվեց, ընտրությունները կայանալու են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Արցախի նախագահի թեկնածու Վահան Բադասյանը:
Բադասյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ընտրությունների արդյունքները կարող են լինել ոչ համաչափ․ «Մեր ընտրողը գիտակից մասսան է: Ընտրողների թիվը կպակասի: Կան թեկնածուներ, որ ամեն ինչ անում են ցանկացած գնով իշխանության հասնել»:
Թեկնածուն նաև հույս հայտնեց, որ ՀՀ իշխանությունները խոստացել են, որ Արցախի ընտրությունները կլինեն արդար: