Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու համար կարող է միջամտություն կատարվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
«Ո՞ր մարմինն է հավաքելու այս տեղեկատվությունը և ո՞ր մարմինն է վերահսկելու այդ տեղեկատվության ոչնչացումը, երբ ժամանակը գա. այնպես չստացվի, որ նույն մարմինը և հավաքի տեղեկատվությունը, և ինքն էլ վերահսկի, որ այդ տեղեկատվությունը ժամանակին ոչնչացվի»,- նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: