Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու համար կարող է միջամտություն կատարվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
«Մարդկանց ո՞ր շրջանակին է սա վերաբերելու. ես տպավորություն ունեմ, որ վերաբերելու է բոլոր քաղաքացիներին: Եվ հետո` եթե քաղաքացին չունի սմարթֆոն, ի՞նչ եք անելու»,- նախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: