Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու համար կարող է միջամտություն կատարվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ տեղորոշման պահն իր համար լիովին հասկանալի է. «Սակայն հասկանալի չէ, թե ինչ է տալու կառավարությանը տեղեկատվությունը, եթե իմանա, որ երկու մարդ` մեկը Նորքի մասիվից, մեկը` Հարավարևմտյան թաղամասից, երբ և քանի անգամ են իրար հետ խոսել: Ինչ է ձեզ տալու այս հեռախոսազանգի փաստը»:
Մանրամասները՝ տեսանյութում: