ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսով վարակման դեպքերի վերաբերյալ թարմ տվյալներ:
«Թարմացում, 30.03.2020, 11:00-ի դրությամբ.
Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է նա: