Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, կորոնավիրուսի պանդեմիայի տարածումը կանխարգելելու համար կարող է միջամտություն կատարվել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին:
«Ի՞նչ նպատակ է հետապնդում զանգերը ֆիքսելը, եթե տեղաշարժ չկա, և մարդիկ իրենց տներում նստած միմյանց հետ խոսում են»,- նախարարին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե կոնկրետ ինչ մեթոդով է ֆիքսվելու տեղաշարժը. «Կան մարդիկ, որոնք սմարթֆոններ չունեն: Հստակ նշեք նաև, թե այդ բազան ով է ղեկավարելու, ում մոտ է լինելու, և ինչ անվտանգության միջոցներ կան այդ ամբողջ տեղաշարժի բազան կառավարող կառույցի համար»:
Մանրամասները՝ տեսանյութում: