Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Համաշխարհային սպորտում կորոնավիրուսն ահագնանում է․ Վարակված հայտնիների նոր ցուցակը

Աշխարհում ահագնացող պանդեմիայի հետևանքով վարակված մարզիկների թիվը շարունակում է աճել։ Նախօրեին կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական էր եղել նաև բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամի մոտ։ Բռնցքամարտի մեր հավաքականը Լոնդոնում մասնակցել էր Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, որը մարտի 6-ին ընդհատվել էր վարակի տարածման պատճառով։ «Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող և ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաև հավաքական թիմում»,- հայտարարել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ Լոնդոնի մրցաշարի հետևանքով կորոնավիրուսով վարակվել էին մի քանի այլ հավաքականների ներկայացուցիչներ։

Ինչևէ, համաշխարհային սպորտում վարակված մարզիկների քանակով առաջատարը շարունակում է մնալ Իտալիան։ Այս երկրում հատկապես մեծ թիվ են կազմում վարակված ֆուտբոլիստներ։ Այս հաշվարկում առաջատարը «Սամպդորիա» ակումբն է։ Վերջինիս արդեն 8 ֆուտբոլիստների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանք են՝ Էդգար Բարետոն Մանոլո Գաբիադինին, Ալբին Էկդալը, Օմար Կոլին, Մորտեն Տորսբին, Անտոնիո Լա Գուինան, Ֆաբիո Դեպաոլին և Բարտոշ Բերեշինսկին։ Իտալիայում այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում «Յուվենտուսն» էր, սակայն երեկ ցավալի այս ցուցանիշով թուրինյան թիմին հավասարվեց մեկ այլ հեղինակավոր ակումբ «Ֆիորենտինան»։ Վերջնիս կազմից վարակված են Դուշան Վլախովիչը, Հերման Պեսելյան և Պատրիկ Կուտրոնեն։ Օրեր առաջ հայտնի էր դարձավ, որ Թուրինի «Յուվենտուսից» վարակվել է Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդինին։ Նախորդ շաբաթ կորոնավիրուսով էր վարակվել թուրինյան ակումբի պաշտպան Դանիելե Ռուգանիին և Պաուլո Դիբալան: Վարակված է նաև «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստ Դանիել Մալդինին և նրա հայրը՝ լեգենդար պաշտպան Պաուլո Մալդինին։ Կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Վերոնայի» ներկայացուցիչ Մաթիա Դականիի և «Ատալանտայի» խաղացող Մարկո Սպորտելիոյի մոտ։ Ավելի վաղ Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը ևս դրական էր եղել: Ֆուտբոլիստները, ակումբի աշխատակազմը, ովքեր վերջին շրջանում շփվել էին Արտետայի հետ, մեկուսացված են: Կորոնավիրոսի դեպք է արձանագրվել նաև Լոնդոնյան մեկ այլ ակումբում՝ «Չելսիում»։

Մասնավորապես, վարակվել է այս թիմի խաղացող Քալում Հոդսոն-Օդոյին։ «Չելսիի» ֆուտբոլիստներն ու ակումբի անձնակազմը գտնվում են կարանտինի մեջ։ Իսպանիայում վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճ է գրանցվել։ Մասնավորապես համաճարակի էպիկենտրոնում է հայտնվել «Վալենսիա» ակումբը։ Այս թիմից վարակված են Էսեկիել Գարայը, Էլյակիմ Մանգալան, Խոսե Գարայը և ևս 7 ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հրապարակվում։ Կորոավիրուսով վարակված են նաև «Էսպանյոլ» ակումբի երկու ֆուտբոլիստներ։ Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների երկու դեպք է արձանագրվել Գերմանիայում և մեկ դեպք Ֆրանսիայում։ Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով է վարակված բելգիացի հայտնի ֆուտբոլիստ Մարուան Ֆելաինին, որը ելույթ է ունենում չինական «Շանդյուն Լյուեն» ակումբում։ Թուրքիայում իրարանցում է սկսվել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ կորոնավիրուս է հայնվել թուրքական ֆուտբոլի լեգենդար մարզիչ Ֆաթիհ Թերիմի մոտ։ Վարակված է նաև բրազիլական «Ֆլամենգոյի» գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուսը։ Կորոնավիրուսով վարակվածների քանակով երկրորդ հորիզոնականում բասկետբոլն է։ Վարակվածների հիմնական մասը ելույթ են ունենում NBA-ում։

Մասնավորապես վարակված են «Բրուկլին Նեթսի» ներկայաուցիչներ Քևին Դյուրանտը, Մարկուս Սմարթը, Ռուդի Հոբերը՝ «Յուտայից», այս թիմի ևս մեկ խաղացող Դոնովան Միտչելը, Քրիստիան Բուդը՝ «Դետրոյտ Փիսթոնից», և Մադրիդի «Ռեալում» ելույթ ունեցող Թրեյ Թոմպկինսը։ «Բրուկլին Նեթսի», «Լոս Անջելես Լեքերսի» և «Ֆիլանդելֆիայի» բազմաթիվ բասկետբոլիստների անուններ չեն հրապարակվում։Կորոնավիրուսի 4 դեպք է արձանագրվել հեծանվասպորտում։, Վարակվածներն են՝ Ֆերնանդո Գավիրիան, Իգոր Բոևը, Իմեիրո Չիման և Դմիտրի Ստրախովը։ Տափօղակով հոկեյում ևս արձանագրվել կորոնավիրուսի բազմթիվ դեպքեր։ Վարակվել են «Օտավվա Սենատրիուսի» 4 խաղացողներ։ Նրանց անունենրը չեն հրապարակվում։ Այսօր հայտնի դարձավ, որ վարակված է Մոսվկայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Մայք Փելիոն։ Թեթև ատլետիկայում, թենիսում և վոլեյբոլում ըստ միջազգային ԶԼՄ-ների արձանագրվել է կորոնավիրուսով վարակման մեկական դեպքեր։

Ինչ վերաբերվում է ապաքինվածներին, ապա նրանց շարքում են Պաուլո Դիբալան և Միգել Արտետան, ինչպես նաև NBA-ում ելույթ ունեցող 3 բասկետբոլիստներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում