Թուրքիայում մարտի 29-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 131-ի։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նրա տվյալներով, 24 ժամվա ընթացքում իրականացված 9․982 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1.815 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 23 դեպք։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում իրականացվել է 65․446 թեստ, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 9․982 և մահվան 131 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 105 մարդ։ 568 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր։