ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի տեսակապի տեսանյութով՝ կից գրելով․
«Ճգնաժամը որպես հնարավորություն. կարո՞ղ ենք արդյոք թոքերի օդափոխման սարքեր արտադրել»։
Նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ ուսումնասիրվում է Հայաստանում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրման հնարավորությունը։ Հայտարարվել է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին։